Միացյալ Նահանգների ղեկավարած միջազգային կոալիցիայի ներկայացուցիչները չեն կարող հաստատել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացման մասին տեղեկատվությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով USA Today-ը, այս մասին հայտարարել է կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Քրիս Գարվերը:

 

 

Նա նշել է, որ ծանոթ է ԻՊ առաջնորդի ոչնչացման մասին ԶԼՄ հաղորդագրություններին: Գարվերը հավելել է, որ եթե դա ճշմարտություն լիներ, «դա լավ նորություն կլիներ», սակայն չէր նշանակի ռազմական գործողությունների ավարտ:

 

 

Ավելի վաղ արեւմտյան լրատվամիջոցները հայտնում էին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին սպանվել Է ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածների հետեւանքով:

 

 

Հրատարակության տվյալներով՝ ալ Բաղդադին սպանվել Է հունիսի 10-ին Ռաքային հասցված ավիահարվածի հետեւանքով: Դրա հետ մեկտեղ հրատարակությունը նշում Է, թե այլ աղբյուրներ հայտնում են, որ ԻՊ-ի պարագլուխն սպանվել Է իրաքյան Մոսուլում: