Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց Հարկային նոր օրենսգիրքը: Նախագիծն ընդունվեց 68 կողմ, 21՝ դեմ, 18՝ ձեռնպահ քվեարկությամբ: Խորհրդարանական խմաբակցությունները բավական բուռն արձագանքնեցին։
Նշենք, որ Հարկային նոր օրենսգրքի քննարկումները ևս բավական բուռն մթնոլորտում էին անցել։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ընդունումից հետո ևս նախագիծը կվերամշակվի։