Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Հանրապետության նախագահի կողմից ներկայացված համաներում հայտարարելու մասին առաջարկը:
Համաներման նախագիծն ընդունվեց 102 կողմ ձայնով: Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: