ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 16-ին, ժամը 18.24-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Չարենցավան քաղաքի Մելտոնյան փողոցում գտնվող կարի ֆաբրիկայի մոտակայքում ՎԱԶ-2121 մակնիշի 03 UU 611 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Լ. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորներ՝ 2001 թ. ծնված Ս. Հ.-ը, 2001 թ. ծնված Ս. Ե.-ը և 2000թ. ծնված Հ. Պ.-ը հոսպիտալացվել են Չարենցավան քաղաքի ԲԿ, այնուհետև Հ. Պ.-ը տեղափոխվել է «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

 

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: