Երեկ՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 14 շենքի բնակիչ, 26-ամյա Հայկ Բարեղամյանը իր վարած ՎԱԶ 21 099 մակնիշի 35 AS 569 համարանիշի ավտոմեքենայով Նոր Արտամետ-Մրգաշեն գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ջրանցքում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Առավել մանրամասն՝ shamshyan.com կայքում: