Ամերիկայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Էկվադորի ընտրանու նկատմամբ և դարձավ կիսաեզրափակիչ առաջին մասնակիցը:
ԱՄՆ-ի ընտրանու կազմում գոլերը խփեցին Դեմփսին (22') ու Զարդեսը (65'), Էկվադորի կազմում աչքի ընկավ Արոյոն (74'):

Նշենք, որ դաշտից հեռացվել են Ջերմեյն Ջոնսն (52') և Անտոնիո Վալենսիան (52'):