ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը «Համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարից առաջ հայտարարեց, որ միանում է նորաստեղծ կուսակցությանը, քանի որ, նրա կարծիքով, շատ հարցեր կան, որոնք առանց քաղաքական թիմի հնարավոր չէ լուծել։

 

Այժմ DoubleTree by Hilton հյուրանոցում ընթանում է ԱԺ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նախաձեռնած «Համախմբում» կուսակցության անդրանիկ համագումարը: Կուսակցության նախագահ ընտրվեց Վարդան Օսկանյանը, փոխնախագահներ՝ Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը։