Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցերին:

 

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համապատասխան զեկույցով հանդես է եկել ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:

 

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ զբոսաշրջությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ոլորտներից է, որը նաեւ հանդիսանում է Արցախն արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու եւ Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդող կարեւոր միջոցներից մեկը:

 

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: