ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը լավ հիմք կդնի ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

 

«Ղարաբաղի վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի Է բոլորին: Մենք ցանկանում ենք, որ այդ հարցը լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ եւ Մինսկի խմբի համանախագահ երկրներին այն ըմբռնման եւ ջանքերի համար, որ դուք դրսեւորում եք այդ հարցում»,-ասել է Սերժ Սարգսյանը:

 

Նրա խոսքով' հակամարտությունների համապարփակ լուծման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի ցանկությունը: «Եվ մենք ուրախ կլինեինք, եթե այսօր կարողանայինք առաջ շարժվել այն պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք մենք ձեռք ենք բերել, այսինքն՝ ստեղծենք հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ: Եվ դա աշխատանքային տրամադրություն կստեղծի բանակցություններ վարելու համար»,-հավելել Է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Պուտինն իր հերթին համաձայնել է քննարկել այս բոլոր հարցերը: