Մարտի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նշենք, որ օրինակ, հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր շուրջ 200, իսկ հունվարի 20-ից 26-ը՝ 250 անգամ: Նախորդ շաբաթ՝ փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում նույնպես, ըստ պաշտոնական հաղորդագրության, հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էր 200 անգամ: