Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան նշել է, որ ֆուտբոլիստը հնարավոր է տեղափոխվի Անգլիա, որտեղ իր ծառայութույններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Մինո Ռայոլան հայտարարել է, որ Իբրահիմովիչը ցանկանում է վրեժ լուծել Պեպ Գվարդիոլայից, ով ամառվանից գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»:

«Կարծում եմ, Իբրահիմովիչը ցանկանում է վրեժ լուժել: Չնայած` դա ֆուտբոլիստի գլխավոր նպատակը չէ: Պարտություններն ու հաղթանակները մեծ փորձ են տալիս: Զլատանը շատ բան է սովորել Գվարդիոլայի հետ աշխատանքի ըթացքում: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ Գվարդիոլան լավ մարզիչ է, սակայն շվեդը նրա վրա հույս չի դրել»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Le Figaro-ն: