Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հերքել է այն լուրերը, որ Մխիթարյանը ցանկանում է հեռանալ ակումբից:

«Հենրիխն իրեն հիանալի է զգում Դորտմունդում: Մենք հենց այնպես չենք կնքել 5 տարվա պայմանագիր: Չնայած, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը միշտ չէ ընդգրկվել մեկնարկային կազմում, սակայն տպավորություն չեմ ունեցել, որ նա ցանկանում է լքել ակումբը: Ընդհակառակը, Մխիթարյանը ցանկանում է «Բորուսիայի» հետ նոր բարձունքների հասնել»,- Ռայոլայի խոսքը մեջբերում է Bild: