Հունիսի 30-ին Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ-ի ու Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում, որին թուրքական կողմը ծրագրում է մասնակցել 4 նախարարով, տեղեկացնում է T24 առցանց թերթը:

 

Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ տեղի է ունենալու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցային նոր գլխի բացում:

 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել էր, որ Թուրքիայում կարող է անցկացվել հանրաքվե՝ կապված ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցությունները շարունակել-չշարունակելու հետ:

 

ԵՄ-ն այժմ պատասխանել է Էրդողանի այդ հայտարարությանը: ԵՄ խոսնակներից Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ իրենք չեն մեկնաբանում այդ հայտարարությունը. «Դա Թուրքիայի իշխանությունների որոշելիքն է»: