Գյումրիի Վարդանանց հրապարակում մեկնարկեց Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցվող Սուրբ Պատարագը:

 

Պատարագին աղոթակցելու է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, համապատարագելու են Հայ կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը, ինչպես նաեւ Հայաստանում հայ կաթողիկեների առաջնորդ Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը:

 

Գյումրին բարձր տրամադրությամբ է դիմավորում կաթոլիկ աշխարհի առաջնորդին: Չնայած քաղաք մտնող և կենտրոնական հրապարակ մտնող ճանապարհները փակ են, սակայն դա չի խանգարում տասնյակ հազարավոր հավաքվածների խանդավառությանը: Այս պահին արդեն Գյումրիում են հազարավոր ուխտավորներ, ինչպես Հայաստանից, այնպես էլ տարբեր երկրներից: Մինչև ուշ գիշեր քաղաք են ժամանել հայ կաթողիկե ուխտավորներ ՌԴ-ից, Ուկրաինայից, Վրաստանից: «Հոկտոմբեր» կինոթատրոնում բացված մամուլի կենտրոնում հարյուրավոր լրագրողնե ր են: Մտավախությունը, որ բեմը պատրատ չի լինի պապի այցին, առավոտյան ի չիք է դարձել, ողջ գիշեր բոլոր ընկերություններն աշխատել են և խորանն արդեն պատրաստ է: Պատարագը կկատարվի լատինական ծեսով' ուղեկցվելով նաև հայկական շարականներով:

 

Ավելի ուշ նախատեսում է Հռոմի Պապի հանդիպումը Սբ. Տիրամայր Հայաստանի կուսանոցում, համայն կաթոլիկների առաջնորդը կայցելի Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար, կլինի նաև Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցում: 

 

Պատարագին կարող եք հետևել այստեղ: