Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը դրական արդյունքների է հանգեցրել: Այդ մասին Բաքվում զինծառայողների համար կառուցված շենքի բացմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է APA գործակալությունը:
«Ղարաբաղյան հակամարտության հարցում չի գործում միջազգային իրավուքը։ Չնայած դրան՝ մեր երկիրը շարունակելու է գործադրել դիվանագիտական ու քաղաքական ջանքեր։ Հակամարտությունը պետք է կարգավորվի փուլային ճանապարհով։ Սանկտ Պետերբուրգի հանդիպումն ունի դրական արդյունքներ»։
Ալիևի խոսքերով՝ Ադրբեջանում բանակաշինությանը հատկացվում է հատուկ ուշադրություն։