Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն հաստատել է, որ գերմանական ակումբը առաջիկա օրերին վերջնական որոշում կկայացնի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությքան հարցի վերաբերյալ:
«Իրավիճակը կքննարկենք այս շաբաթ: Ցանկալի է, որ տրանսֆերների վերաբերյալ հարցը կարգավորվի մինչմրցաշրջանային մարզումների մեկնարկից առաջ: Դա շատ բարդ որոշում է»,-Վատցկեի խոսքը մեջբերում է Kicker-ը:
Արդյունքում՝ Մխիթարյանի տեղափոխության հարցը պետք է կարգավորվի մինչև հուլիսի 4-ը, քանի որ հենց այդ ժամանակ է Թոմաս Տուխելը անցկացնելու առաջին նախամրցաշրջանային հավաքը: