Օրերս Շիրակի մարզի Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել։ Քաղաքի ջրամբարը պայթել և ջուրն ամբողջությամբ լցվել էր քաղաքում, քշել մեքենաներ, վնասել տներ ու հողամասեր։

 

Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարց բարձացրեց, թե երբ է կառավարությունը փոխհատուցելու տուժած բնակիչներին.

 

«Վարչապետն ու մի քանի նախարար եղել են Արթիկում, հնչել է քաղաքական հայտարարություն, որ Կառավարությունը փոխհատուցել է։ Այնուամենայնիվ, մարդկանց մոտ կա անհանգստություն, թե երբ եւ ինչ ժամկետներում կլինի այդ փոխհատուցումը»,-ասաց ֆարմանյանը:

 

Պատգամավորը խնդրեց նաև Գալուստ Սահակյանին ճշտել, թե երբ է Կառավարությունը փոխհատուցելու բնակիչներին: