«qahana.am»-ը գրում է. «Ուրախ ու սպասված Վարդավառը մոտենում է: Հրավիրում ենք մասնակցելու նախատոնակին:
Հանդիպում ենք հուլիսի 2-ին' ժամը 18.00-ին, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտ' ազգային երգուպարով քայլելու դեպի Երևանի Մանկական զբոսայգի:
Աղավնիներ, խնձորի խորոված, խնդումի ծառ, ծանոթ ու անծանոթ, սիրված ու անակնկալ սովորություններով հագեցած մեծ տոն' Վարդավառի նախօրեին…
Տոնախմբությունը Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպում են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական միությունները: Կմասնակցեն նաև «Ոստան», «Վարք հայոց», «Տավրոս» ազգագրական և այլ սիրողական խմբեր:
Վարդավառը նշվում է ամենամյա «Վերականգնենք մեր ազգային տոները» ծրագրի շրջանակում:
Հիշենք' հուլիսի 2-ին' ժամը 18.00-ին, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու մոտ»: