Վարդավառի տոնին նվիրված համաքաղաքային միջոցառումները մայրաքաղաքում մեկնարկել են վաղ առավոտից:

 

Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջրցան մեքենաների տոնական շքերթից և փողոցներն ու հրապարակնելը լվանալուց հետո մայրաքաղաքի կոմունալ տնտեսության ծառայությունների աշխատակիցները, միանալով Վարդավառի միջոցառումներին, իրենց ինքնատիպ մասնակցությունն են բերել տոնին՝ տարբեր վարչական շրջաններում լվանալով և մաքրելով մի շարք հուշարձաններ: