Մոսկվան պահանջում Է անհապաղ չեղարկել Սիրիայի նկատմամբ սահմանված անօրինական պատժամիջոցները, որոնք լրջորեն բարդացնում են երկրի քաղաքացիների հումանիտար դրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«2012 թվականի կեսից պատժամիջոցներն սկսեցին ուժեղ ազդեցություն գործել Սիրիայի հումանիտար իրադրության վրա: Բանկային ոլորտի պատժամիջոցներն Էականորեն սահմանափակում են նախեւառաջ ենթակառուցվածքի վերականգնմանը միտված հումանիտար գործունեությունը, կազմալուծում դեղագործական ճյուղը, գնաճի գլխավոր պատճառներից մեկն են»,-ասել Է նա ճեպազրույցի ժամանակ:
Այդ կապակցությամբ, դիվանագետի խոսքով, Մոսկվան հորդորում Է «անհապաղ չեղարկել անօրինական միակողմանի պատժամիջոցները, որոնք լրջորեն բարդացնում են Սիրիայի քաղաքացիների հումանիտար դրությունը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: