Առողջական խնդիրների պատճառով պաշտոնական դիրքերը չարաշահելու մեջ մեղադրվող ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանի խափանման միջոց կալանքը փոխվել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունից:

 

Հիշեցնենք, որ վերջինս հունիսի 4-ին տեղափոխվել էր Երևանի կայազորային հիվանդանոց: 

 

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։ Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին, Մհեր Պապյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

 

Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։