Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը տևել է շուրջ 40 րոպե, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

 

Պաշտոնական հայտարարությունն ավելի ուշ կհրապարակվի:

 

Թուրքիայի նախագահին մոտ կանգնած աղբյուրների տվյալով՝ խոսակցությունը եղել է «շատ արդյունավետ և դրական», հայտնում է Reuters-ը:

 

Վերջին անգամ երկու երկրի նախագահները միմյանց հետ շփվել էին անցած տարվա նոյեմբերին Անթալիայում՝ «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակում: