Դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ոչ մի կերպ» չէր ուզում ներողություն խնդրել խփված ռուսական ռմբակոծիչի համար, գրում է Der Spiegel-ը: Նա նաև խոստացել է, որ Անկարան «չի խոնարհվի որևէ մեկի քմահաճույքների առջև»:

 

Վերջին նամակում, որի ստացողը Կրեմլն էր, թեև «երկչոտ» կերպով, այնուամենայնիվ Էրդողանը ներողություն է խնդրել, նշում է գերմանական պարբերականը: Նման «ջախջախիչ պարտությունից» ուշադրությունը շեղելու համար, Թուրքիայի նախագահը նույն օրը հայտարարել է թուրքական կողմի՝ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին:

 

«Կրեմլը ծնկի է բերել հպարտ Էրդողանին Թուրքիայի առաջնորդի քայլը հաջողություն է Ռուսաստանի համար: Մոսկվան ստացել է շատ ավելին, քան պարզապես ներողություն խնդրելը, ինչը պահանջվում էր Անկարայից»,- նշում է Der Spiegel-ը: 

 

Թուրքիան այժմ ստիպված կլինի ճանաչել Սիրիայում ռուսական զորքերի ներկայության լեգիտիմությունը: Պարբերականը հիշեցնում է, որ ընդամենը վերջերս Թուրքիայի նախագահը «օկուպացում» է կոչել Մոսկվայի ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում: