Թուրքիայում ձերբակալել են 13-ամյա դեռահասին՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, հայտնում է РЕН ТВ-ն:

 

Դեռահասը տեսանյութի տակ բացասաբար է արտահայտվել նախագահի մասին: Դրանից կարճ ժամանակ անց պատանու տուն են ներխուժել Ստամբուլի հատուկ ջոկատայինները և տղային ուժով ոստիկանության բաժանմունք տարել: Այնտեղ նրան հարցաքննել են, մի քանի ժամ փակ պահել և միայն դրանից հետո բաց թողել:

 

Նմանատիպ դեպք է տեղի ունեցել անցյալ տարի: Այդ ժամանակ մեկ այլ դպրոցականի բերման են ենթարկել՝ դասի ժամանակ թուրք նախագահի մասին գրառման համար: Ոստիկանությունից դեռահասին ծնողներն են հանել: