«Հայազն» կուսակցության այսօրվա համագումարում վարչության անդամ Արմեն Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, հանրապետական կուսակցության մականունավոր պատգամավորներն ու վարչապետները սկսել են «կոռուպցիայի» դեմ պայքարը։

 

«Նրանց թվում է, թե հասարակությանը դա հավատ է ներշնչում։ Դա ծիծաղ է առաջացնում։ Մենք վստահ ենք, որ 2017 թվականի ընտրություններից առաջ հանրապետական կուսակցությունն իր բանդիտական հակումներով ունի զրոյական ռեյտինգ։ Ակնհայտ է, որ ապագա ընտրություններն ընթանալու են Հանրապետական կուսակցությանը սպասարկող բանդային հատուկ գործընթացներով ու հանցագործություններով»,- հայտարարեց Արմեն Մկրտչյանը։

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։