ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ին հրամանագիր է ստորագրել գնդապետ Վալերիկ Քոչարյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին:

 

 

Սերժ Սարգսյանի հրամանագրում նշված է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը' որոշում եմ.

 


Գնդապետ Վալերիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանությ ան նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար»։