Հայաստանի շրջանների մեծ մասում հուլիսի 10-11-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հունիսի 12-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան, 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-14-ը կբարձրանա 2-4 աստիճանով՝ Սյունիքի հովիտներում մինչև 36 աստիճան:

 

Երևանում հուլիսի 10-11-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: Հունիի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի հուլիսի 14-ի ցերեկը՝ 33 աստիճան։