Հանրապետության տարածքում ապրիլի 22-ին, 25-26 ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 22-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին հարավային' 2-7մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ:

 

  Երևանում ապրիլի 22-ին, 25-26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ: Ապրիլի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: