Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի գումարտակների սպասվող տեղակայման հարցում Բելառուսն ուղիղ սպառնալիք չի տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ելենա Կուպչինան:

 

 

«Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի հավելյալ զորամիավորումների տեղակայման հարցը մենք Բելառուսում չենք դիտարկում որպես սպառնալիք»,-ասել է Կուպչինան Կիևում ընթացող ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

 

 

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի երկրների առաջնորդները որոշում են կայացրել Լեհաստանում ու Բալթյան երկրներում ստեղծել 4 բազմազգ գումարտակ: