«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսելով նոր մրցաշրջանի մասին, նշել է, որ մանչեսթերյան ակուբի մարզադաշտում հաճախ է հասել հաջողության և հիմա հերթը «կարմիր սատանաներինն» է:
«Առաջին անգամ «Օլդ Տրաֆորդում» հայտնվեցի «Պորտուի» հետ: Ակումբի հետ Չեմպիոնների լիգայում հաղթելու ճանապարհին էինք: Վերջին րոպեին գոլ խփեցինք և իմ ու Պորտուգալիայի համար պատմություն կերտեցինք: Այստեղ հաղթել եմ «Պորտուի», «Չելսիի», «Ռեալի» հետ, ինչու հիմա նույնը չանել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ' տեղի երկրպագուների աչքի առջև: Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի մեկնարկին»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է Four-Four-Two-ը: