Գերժամանակակից սարքավորումներ, ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող նյութեր. բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար մնում է միայն մասնագետների հզոր բանակ ունենալ: «Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիայում աշխատում են փորձառու մասնագետներ, որոնցից շատերը այստեղ են հիմնադրման առաջին իսկ օրից և ամեն հնարավոր առիթ օգտագործում են՝ անընդհատ խորացնելու և թարմացնելու իրենց գիտելիքները:

 

«Կարեն» ատամնատեխնիական լաբորատորիայում աշխատում են երկար տարիների փորձով, կենտրոնի պահանջներին ու հնարավորություններին քաջատեղյակ տեխնիկներ: Բացի այն, որ տարիների ընթացքում ձեռք են բերել համապատասխան հմտություններ, տարին մի քանի անգամ մասնակցում են համաշխարհային ատամնաբուժության և ատամնատեխնիկայի ոլորտին վերաբերող կոնֆերանսներին, վերապատրաստվում աշխարհի լավագույն կլինիկաներում և ստանում գիտելիքներ նորաստեղծ սարքավորումների և դրանց կիրառման վերաբերյալ:
«Կարեն» ստոմատալոգիական կենտրոնում կազմակերպվում են դասընթացներ, գործնական պարապմունքներ, որոնք հնարավորություն են տալիս ուսումնարաններում, տեխնիկումներում ապագա մասնագետներիներին ծանոթանալ ժամանակակից տեխնոլոգիաներին, աշխատանքային մեթոդներին, աշխարհում առկա հնարավորություններին:

 

Դա երիտասարդներին ինչպես գիտելիքներ, այնպես էլ պահանջելու հնարավորություն և իրավունք է տալիս: Մոտ ապագայում «Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիայում պրակտիկա ձեռք բերելու հնարավորություն կստանան նաև Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողները:

 

Ինֆորմացիայի պակասը երբեմն հանգեցնում է որակի անկման: Մեր երկրի բժիշկների և ատամնաբուժական կլինիկաների տեղեկատվական բացը երբեմն լրացվում է հարևան երկրների միջոցով: Ու պատահական չէ, որ, օրինակ, Կիևի ատամնաբույժը Երևանում գործող որևէ ատամնաբույժի կարող է ուղարկել «Կարեն» ատամնատեխնիկական կենտրոն:
Ո՞ւմ հետ և ի՞նչսկզբունքով է «Կարեն» լաբորատորիան համագործակցում: «Եթե ուզում են որակ, բարձրակարգ աշխատանք, ուր եմնպետքէհամագործակցենմեզհետ»,-վստահնշում է տնօրենը: Արդյունքումլաբորատորիանհամագործակցում է ավելի քանի երեք հարյուր տեղական և արտասահմանյան կազմակերպությունների և անհատ բժիշկների հետ:

 

Եվրոպական բժիշկների այցելությունների ժամանակ հայտնած նորությունները «Կարենի» հետ համագործակցող կլինիկաների համար նորություն չեն: «Կարեն» ատամնատեխնիկական լաբորատորիայում համաշխարհային շուկայում եղած նորությունները հասանելի են դառնում անմիջապես, քանի որ թե տնօրեն Կարեն Կարապետյանը, թե աշխատակիցները պարբերաբար մասնակցում են աշխարհի տարբեր երկրներում անցկացվող սիմպոզիումներին, սեմինարներին, մասնակցում նյութատեխնիկական միջոցներ արտադրող ընկերությունների պրեզենտացիաներին: