Երևանի ծննդատներում հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 481 երեխա՝ 240 տղա, 241 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 31604 քաղաքացի: