«Էս երկու օրը երեւի կլսենք էդ բարի լուրը»,- ասել է Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին՝ Երեւանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանը, երբ մեր թղթակիցը հետաքրքրվել է իր քեռորդուն Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի պաշտոնում նշանակելու մասին: Արթուրը դժվարացել է ասել, թե ինչու է ձգձգվում:

 

Արթուր Պետրոսյանը պարտաճանաչ մասնակցում է ավագանու բոլոր նիստերին: Մեր թղթակցի դիտարկմանը, թե գուցե հող է պատրաստում հետագայում պատգամավոր դառնալու համար, սկզբում հերքել է, թե ինչին է պետք, ապա փոշմանել. «Կարող ա, ինչի՞ չէ որ»: Բայց ԱԺ-ում ստիպված է լինելու օրենք գրել: «Կգրենք, ի՞նչ ա եղել»: Եթե պատգամավոր դառնա, իրեն պատկերացնում է ֆինանսական հանձնաժողովում՝ թերեւս կարծում է, որ այդ հանձնաժողովում գործ են ունենում ֆինանսների՝ «քյաշ» փողի հետ: