ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը, ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, բազում շնորհավորական բացիկներ, հեռագրեր է ստացել: Ստորեւ ներկայացնում ենք ԵԿՄ տարածքային բաժանմունքներից եւ մարզային խորհուրդներից մի քանիսի շնորհավորանքները:

 

Մեծարգո՛ Զորավար, ԵԿՄ վարչությունն ու վարչության աշխատակազմը շնորհավորում են Ձեզ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ։
Մենք ցանկանում ենք Ձեզ առողջություն, ընտանեկան երջանկություն և խաղաղություն հայոց աշխարհին։
Հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ Դուք կմնաք որպես հաղթանակած և հաղթանակը սերունդներին փոխանցած Զորավար։
ԵԿՄ մեծարգո´ նախագահ, հայ ժողովրդի ազատագրական պայքարի ու պետականաշինության պատմության մեջ Դուք կմնաք նաև որպես Երկրապահ կամավորականի կարգավիճակի ճանաչումը պետականորեն նախաձեռնած և օրենսդիրում ընդունումը միաձայն կազմակերպած գործիչ։

 

Երկրապահ կամավորականի պետականորեն ճանաչումը որպես արժեհամակարգ նոր սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ամենավառ ուղեցույցն է, որի հիմքը դրել եք Դուք։ Այս տարվա ապրիլյան պատերազմի օրերին ևս Դուք հերթական անգամ ապացուցեցիք, որ գաղափարի նվիրյալ եք, որ ազգին, հայրենիքին, պետությանը Ձեր նվիրվածությունն անսահման է և չի ենթարկվում տարածքային, ժամանակային սահմանափակումների: Հենց Ձեր նախաձեռնողականության, վճռականության, կազմակերպական ջիղի շնորհիվ հնարավոր եղավ շուտափույթ և կազմակերպված առաջնագիծ հասցնել հազարավոր երկրապահ կամավորականների և կասեցնել չարանենգ ոսոխի առաջխաղացումը:

 

Ձեր գործունեության արդյունքում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Երկրապահի օրն ընդգրկվեց հայ առաքելական սուրբ եկեղեցու արարողակարգում և դարձավ հայոց բոլոր եկեղեցիների կողմից Սուրբ պատարագով նշվող օր։ Ձեր գործունեությամբ պետք է պայմանավորել նաև այն փաստը, որ հայ առաքելական եկեղեցին պաշտոնապես նշում է նաև Պատանի երկրապահի երդման օրը, որ անցկացնում ենք Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը' մարտի 5-ին:
Մենք հպարտ ենք, որ աշխատում ենք Ձեր ղեկավարությամբ և պատրաստ ենք ավելի արդյունավետ շարունակել մեր գործունեությունը։

 

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, և մաղթում քաջ առողջություն, երկրապահական երկարակեցություն և ընտանեկան երջանկություն։

 

ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅՈւՆ
ՀՀ ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ
ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
Մեծարգո´ պարոն Գրիգորյան,
Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու, աշխատակազմի, քաղաքի ողջ բնակչության և անձամբ իմ անունից սիրո ու երախտագիտության անհուն զգացումով շնորհավորում եմ Ձեզ՝ լեգենդար զորավարիդ ու մեծ հայրենասերիդ՝ Ձեր փառավոր հոբելյանի՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ:

 

Պարո´ն գեներալ, Դուք արժանիորեն իրավունք ունեք հպարտանալու Ձեր անցած ճանապարհով, քանզի այն լի է բազում հերոսական դրվագներով, փայլուն օրինակ՝ հայրենիքը սիրելու և նրան անմնացորդ նվիրվելու:

 

Հենց առաջին օրերից զինվորագրվելով արցախյան ազատամարտին՝ Դուք ծանրակշիռ ներդրում ունեցաք նրա բազում հաղթանակներում՝ ինքներդ դառնալով հաղթանակի խորհրդանիշ:

 

Արցախի ազատագրության հարցը Ձեզ և Ձեր հազարավոր համախոհ-երկրապահների համար դարձավ կյանքի գլխավոր նպատակ, և այդ նպատակի իրականացման համար շատերը զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը: Դուք Ձեր ապրած տարիների գրեթե կեսը նվիրեցիք արցախյան պայքարին և անչափ բնական է ու օրինաչափ, որ այսօր արժանիորեն ու հպարտությամբ կրում եք Արցախի հերոսի բարձր կոչումը:

 

Սիրելի´ զորավար, հենվելով մեր ժողովրդի դարավոր կենսափորձի վրա ու ճշմարիտ հետևություն անելով պատմության դասերից՝ Դուք նաև միշտ այն հաստատ համոզմանն եք եղել, որ հատկապես փոքր ազգերը պետք է միահամուռ, միակամ լինեն, եթե ուզում են իրենց տեղն ունենալ այս արևի տակ: Այս պարզ ճշմարտությունը հատկապես ցայտուն արտահայտվեց ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի հետ շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս քառօրյա պատերազմում իսկապես հրաշալիորեն դրսևորվեց մեր ժողովրդի միասնականության ոգին և հատկապես այն ժամանակ, երբ Ձեր կոչով հաշված ժամերի ընթացքում հազարավոր երկրապահներ Արցախի սահմաններում էին՝ մեր երիտասարդ զինվորների կողքին:
Դա, հիրավի, հուզիչ փաստ էր, որը մի կողմից հավաստում էր երկրապահի՝ տարիների ընթացքում բնավ չնվազող հայրենասիրական ոգու արիությունը, մյուս կողմից՝ պերճախոս վկայությունն էր մարտական ընկերների շրջանում Ձեր ունեցած անառարկելի հեղինակության:

 

Հարգարժա´ն պարոն Գրիգորյան, մեր սիրելի զորավար, մեր և Ձեր սիրելի Էջմիածնի պատվավոր քաղաքացի, ի±նչ կարելի է մաղթել Ձեզ՝ Ձեր այս գեղեցիկ հոբելյանի օրը: Շա˜տ-շա˜տ բան, բայց առաջին հերթին՝ առողջությու´ն եմ մաղթում, ամու´ր առողջություն, որ իրականացած տեսնեք Ձեր բոլոր երազանքները և դրանց մեջ ու, թերևս, առաջին հերթին Ձեր ԳԼԽԱՎՈՐ ԵՐԱԶԱՆՔԸ՝ Արցախի հարցի արդարացի ու վերջնական լուծումը:

 

Կրկին շնորհավոր Ձեր փառապանծ հոբելյանը, զորավա'ր:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյան


ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ» կազմակերպության շնորհավորական ուղերձը' ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:


Մեծարգո՛ Զորավար,

 

Սրտանց շնորհավորում ենք Ձեզ տարեդարձի կապակցությամբ:

 

Հայ բանակաշինության մեջ ներդրած ավանդն ու Արցախյան ազատամարտում անձնուրաց մասնակցությունը' իրենց հավերժությունը կգտնեն Հայոց պատմության քառուղիներում. հպարտ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք, որ Ձեր օրինակով սերտում և մեր մեջ ամրապնդում ենք ռազմահայրենասիրական ոգին: Հավատքն առ Աստված' անառիկ ու մարտունակ ենք պահում Հայոց ամուր սահմանները:

 

Հայրենասիրությունը, անձնվիրությունը, նպատակասլացությունը, մասնագիտական և մարդկային բարձր արժանիքները Ձեր աշխատանքի հաջողության, Երկրապահներիս հզորության կարևոր հիմնասյուներն են։

 

Դուք միշտ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում եռասերունդ Երկրապահին հուզող հրատապ խնդիրները, որոնք կարևոր ու կենսական նշանակություն ունեն բոլորիս ամենօրյա աշխատանքներում:

 

Մեծարգո՛ Զորավար,

 

Մաղթում ենք Ձեզ առողջություն, Ձեր բոլոր ազգընտիր նախաձեռնություններում հաջողություններ, բեղուն և արգասաբեր աշխատանք: Ամենայն բարիք ու երջանկություն Ձեզ և Ձեր ընտանիքին:
ԵԿՄ «Երիտասարդ երկրապահ»
կազմակերպության նախագահ' Վ. Հովսեփյան


ՀՀ Երկրապահ Կամավորականների

 

Միության Վարչության Նախագահ,

 

ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս,

 

Գեներալ-լեյտենանտ Մ.Ս. Գրիգորյանին

 

Մեծարգո՛ Զորավար,

 

Անձամբ իմ եւ ԵԿՄ Էջմիածնի տ/բ-ի ողջ խորհրդի անունից, ամենաջերմ մաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ' Ծննդյան օրվա առթիվ:

 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն, ընտանեկան երջանկություն, երկարակեցություն, ազնիվ ու արժանապատիվ ծառայություն մեր ժողովրդին, բեղմնավոր գործունեություն' հանուն մեր երկրի եւ հայ ժողովրդի պայծառ ապագայի:

 

Հարգարժա՛ն Մանվել Սեկտորի,

 

Անուրանալի է Ձեր վաստակը Հայաստան եւ Արցախ աշխարհների անկախության ապահովման գործում:

 

Համոզված եմ, որ հետագայում եւս ջանք ու եռանդ չեք խնայի, կանեք ամեն ինչ' հանուն ամեն մի հայի, հանուն մեր երկրի ապագայի, հզորացման, բարգավաճման եւ հարատեւման:

 

Ծնունդդ շնորհավոր, մեր մի բուռ ազգի Հայոց Վեհ Զավակ:

 

Խորին երախտագիտությամբ

եւ լավագույն ցանկություններով'

ԵԿՄ Էջմիածնի տ/բ-ի նախագահ' Կ. Մ. Գրիգորյան


ՄԵԾԱՐԳՈ՛ ԶՈՐԱՎԱՐ

 

Աշխարհում դարերից եկած լավ ու բարի մի ավանդույթ կար, նրանք մարդու տարիքը փաստացի ծնված տարեթվով չէին որոշում, այլ գիտակցական կյանքում նրա կատարած հայրենանվեր, ազգապաշտպան, հայրենասիրական, բարեգործական և այլ բնույթի բարի աշխատանքների հանրագումարով, որոշվում էր երկրի վրա նրա ճիշտ ապրած տարիները և տարիքը:
Զորավար՝ հայերս, հազարամյակներ շարունակ եղել ենք տարածաշրջանի առաջադիմության, արդարության և ճշմարտության մարտիկներ, Դուք մեր պապերի իսկական ժառանգորդն եք՝ մարդ Մեծատառով: Որպես փարոս, Դուք Ժառանգաբար փոխանցված հատկանիշները, այժմ փոխանցում եք եռասերունդ երկրապահներին, որպեսզի նրանք դեպի պայծառ ապագա անցնելիք ճանապարհը, անկաշկանդ հաղթահարեն:


Ճակատագրի բերումով, երբ վտանգված էր Արցախ աշխարհը և հայոց պետականությունը, Դուք անվարան ստանձնեցիք հրամանատարի դեժվարին ու պատասխանատու գործը և փառքով պսակելով Ձեր և զինակից կամավորական ազատամարտիկների անունները՝ հաղթանակած դուրս եկաք անհավասար պատերազմից' ևս մեկ անգամ ապացուցելով բոլորին ՈՎ, ՈՎ է:
Ձեր ղեկավարած 5-րդ Բրիգադի Երկրապահ Կամավորական ջոկատներն ու Հայոց բանակը գերազանց քննություն բռնեցին Արցախյան ազատամարտում, որն էլ մեր հոգեբանության և մտածողության մեջ ազգային գենոտիպին բնորոշ իսկական հեղաբեկում էր, մեծ հաղթանակների սկիզբը:
Զորավար, ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա տ/բ անդամների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ, ցանկանում քաջ առողջություն, երազանքների ու նպատակների կատարում, նոր ոճով աշխատանքների կազմակերպում ի փառս Հայրենիքի և Երկրապահ կամավորականների միության:

 

Արևշատություն Ձե՛զ, Զորավար՛ ժպիտը դեմքիցդ անպակաս:

 

ԵԿՄ Մալաթիա-Սեբաստիա տ/ բ նախագահ՝ Վ. Զատիկյան


Մեծարգո՛ Զորավար.

 

«Պատանի երկրապահ» ակումբի անունից շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Մաղթում ենք Ձեզ, Ձեր ընտանիքին, զավակներին ու թոռներին առողջ տարիների երկար կյանք, ուժ, եռանդ ու աշխատանքային նոր մտահղացումներ:

 

Մենք ծնվեցինք մի երկրում, ուր դարեր շարունակ խոսել են հաղթանակների մասին: Մեր ժողովրդի հերոսները մեզ շունչ ու ոգի են փոխանցել: Այդ ժողովուրդը Զորավարներ ծնող ժողովուրդ էր...տարիներ անց Զորավարները մեծ հաղթանակներ պարգևեցին ու այսօր այդ հաղթանակը մեզ են հանձնել: Մենք հպարտ ենք, որ երկրապահի վեհ անունն ենք կրում: Հպարտ ենք, որ Ձեր շնորհիվ կազմակերպվող հրամանատարասերժանտական դասընթացների շնորհիվ կարողանում ենք հաղորդակից լինել մեր անցյալի պատմությանը, ճանաչում ենք մեր հերոսներին և պատրաստ ենք ամեն ինչ անել Ձեր գործը արժանապատվորեն շարունակելու համար: Դուք միշտ կրկնում եք, որ երկրապահը կանգնած է եղել ազգային բանակի կայացման ակունքներում ու այսօր էլ մնում է բանակին պատրաստի գիտելիքներով զինված, մեր պապերի ոգով դաստիարակված քաջերի հիմնական մատակարարը: Այսօր այդ նույն ոգով ու սկզբունքով մեր ակումբի պատանիներն ու աղջիկներն ենք դաստիարակվում:

 

Մենք գիտակցում ենք, որ երկրապահն իր անունը չի գնել, այն վաստակել է կյանքի գնով: Խոստանում ենք, որ կունենանք այն երկիրը, որտեղ հաղթում, պահպանում և փոխանցում են այդ հաղթանակը գալիք սերունդներին:

 

Մեծարգո´ Զորավար.

 

Եռասերունդ Երկրապահի ճամբարի, ճամբարում իրենց հանգիստն ու ուսումնական գործընթացն իրականացնող բոլոր պատանիների, երիտասարդների անունից շնորհավորում ենք Ձեր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Մաղթում ենք Ձեզ, Ձեր ընտանիքին, զավակներին, թոռներին առողջ տարիների երկար կյանք, ուժ, եռանդ: Մենք գնահատում ենք այն հսկայական աշխատանքը՝ ուղղված պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, որ Դուք եք իրականացնում տարիներ շարունակ: «Երեխաները մեր ապագան են, նրանցից է կախված մեր վաղվա օրը, և մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի ապահովենք նրանց առողջ ու հայեցի դաստիարակումը»: Դուք Ձեր մեջ կրելով այս դիրքորոշումը՝ ամեն ինչ արել ու անում եք, որպեսզի ունենանք այնպիսի երիտասարդություն, ովքեր կլինեն Ձեր ու Ձեր մարտական ընկերների արժանի հետնորդները, ովքեր կգիտակցեն հայրենիքի, ծնողի արժեքը, ովքեր անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն շարժվել հայրենիքի կանչով, երիտասարդություն, ով գիտի, որ այս երկրի տերը ինքն է լինելու:

 

Շնորհավորական խոսքն առանց շնորհակալության չէր կարող լինել: Եռասերունդ երկրապահի ճամբարում պատանիներն անցնելով ուսումնամարզական վարժանքներ, ծանոթանալով պատերազմի բովով անցած ազատամարտիկ երկրապահների փառավոր ուղուն, կարևորում են անցյալի դասերը սերտելու անհրաժեշտությունը, իմաստավորում են իրենց ներկան ու հպարտությամբ խոստանում են շարժվել դեպի գալիքի նոր հաղթանակները: Սա նույնպես ռազմահայրենասիրական դաստիարակության օրինակ է, որի համար շնորհակալ ու պարտական ենք Ձեզ: Վստահ եղեք, որ Ձեր ջանքերը՝ ունենալու ազգին, հայրենիքին ու ընտանիքին նվիրյալ զավակներ, ապարդյուն չեն անցել. Այսօրվա սերունդը գիտի փառավորել կյանքի գնով հայրենիքի անկախությունը իրենց հանձնած հերոսներին, հիշում է իր անցյալն ու պատկերացնում վաղվա օրը:

 

Այո՛, հայրենիքի պաշտպանության կարևոր երաշխիքներից մեկը կրթված և բարձր գիտակցություն ունեցող զինվորներ ունենալն է. այսօր հենց այդպիսիք են կրում պատանի ու երկտասարդ երկրապահ վեհ անունները, այդպիսիք են այսօր սահմանին կանգնած մեր զինվորնը:

 

Եվս անգամ Եռասերունդ երկրապահի ճամբարի անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքները: Դուք Ձեր անցած հերոսական ճանապարհով ուսանելի օրինակ եք երիտասարդ սերնդի համար: Մեզանից յուրաքանչյուրը հպարտությամբ է ասում, որ ծանոթ է Ձեզ ու Ձեր անցած մարտական ուղին:

 

Մեծարգո´ Զորավար.
Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի ողջ կոլեկտիվը ջերմորեն շնորհավորում
է Ձեզ՝ ծննդյան հոբելյանի առթիվ: Մաղթում ենք երկաթյա առողջություն,
արևշատություն, ծրագրերի և նպատակների իրականացում: Անուրանալի և
անգնահատելի է Ձեր գործունեությունը ինչպես մեր երկրի զինված ուժերի
ձևավորման ու զարգացման, մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման,
այնպես էլ մեր սերնդի ֆիզիկական դաստիարակության, նրանց մարզական
ձեռքբերումների և հաջողությունների գործում: Եռասերունդ Երկրապահը
ազգային-ազատագրական մերօրյա պայքարի ողջ ընթացքում լավագույնս է կատարել
իր առաքելությունը՝ անառիկ պահել Հայաստանի և Արցախի սահմանները:
Ապրիլյան քառօրյա պատերազմում բոլոր երկրապահները՝ Ձեր իսկ
գլխավորությամբ, մեկնեցին ճակատ՝ մեր բանակի հերոս զինվորների ու սպաների
կողքին կանգնելու և պատերազմելու: Թող Ձեր գալիք տարիներում մեր
հայրենիքում թևածի բազում հերոսների կյանքի գնով ձեռքբերված թանկագին
խաղաղությունը և ունենանք հզոր, զարգացած, կայուն պետություն, անառիկ ու
անսասան սահմաններով Հայաստան և Արցախ:

 

Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիա


Մեծարգո՛ Զորավար.

 

Դուք ճակատագրի բերումով նաև դարձաք ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի գործի շարունակողը և ի փառս Ձեզ պահպանվում ու սերունդներին է փոխանցվում Սպարապետի հոգևոր ժառանգությունն ու գործը, ընդարձակվում է երկրապահի գործունեության աշխարհագրությունը, ապահովվում է երկրապահական սերնդափոխությունը։

 

ԵԿՄ Շենգավիթի տարածքային բաժանմունքը շնորհավորում է Զորավար Մանվել Գրիգորյանի ծննդյան տարեդարձը, մաղթում առողջություն եւ հաջողություն:
«Զորավար, մենք' երկրապահներս, քաջ գիտակցելով պատերազմի արհավիրքները, ցանկանում ենք, որ հայոց աշխարհում այլեւս չլսվի ականների պայթյունների ձայնը, բայց միաժամանկ Աստված մի արասցե, եթե մեզ նորից պարտադրեն պատերազմ, պատրաստ ենք Ձեր հրամանով կռվել հայրենիքի ամեն մի թիզ հողի համար»,- իրենց շնորհավորանքի մեջ հավաստիացնում են Շենգավիթի երկրապահները:

 

ԵԿՄ Շենգավիթի տ/բ նախագահ՝ Գառնիկ Հովսեփյան


Հարգելի՛ Զորավար.
ԵԿՄ Քանաքեռ-Զեյթուն տարածքային բաժանմունքի եռասերունդ երկրապահների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

 

Մենք' երկրապահներս, գնահատում ենք Ձեր ապրած կյանքը,քաջ գիտակցելով, որ դուք մշտապես ապրում եք մեր հայրենիքի հոգս ու ցավերով: Ցանկանւմ եմ Ձեզ քաջ առողջություն:

 

Եղեք, երջանիկ, միշտ հզոր ու անպարտելի:

 

ԵԿՄ Քանաքեռ-Զեյթուն տ/բ նախագահ՝ Գրիգոր Սիմոնյան

 

Մեծարգո՛ Զորավար.

 

ԵԿՄ Աջափնյակի տարածքային բաժանմունքը շնորհավորում է Ձեր ծննդյան 60-ամյակը, ցանկանում Ձեզ քաջ առողջություն եւ երկար տարիների կյանք:

 

Դուք մեր երկրի անկախության եւ պետականության համար մաքառած ու հաղթանակած Զորավարն եք: Թող Ձեր կյանքում լինի միայն ու միայն ուրախություն, իսկ հայոց աշխարհին մաղթում ենք խաղաղություն:

 

ԵԿՄ Աջափնյակի տ/բ նախագահ՝ Անդրանիկ Ավետիսյան


Մեծարգո՛ Զորավար.
Շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Ցանկանում ենք քաջ առողջություն, անսպառ եռանդ Ջեր ազգանվեր գործունեության իրագործման համար, որում համոզված եղեք մշտական Ջեր կողքին եղել են եւ կան Արաբկիրի եռասերունդ երկրապահները:

 

Հարգանքներով ԵԿՄ Արաբկիրի տ/բ նախագահ՝ Գագիկ Դավթյան


Սիրելի՛ Զորավար.

 

ԵԿՄ Կենտրոնի տարածքային բաժանմունքը շնորհավորում է Ձեր ծննդյան 60-ամյակը, ցանկանում Ձեզ քաջ առողջություն եւ երկար տարիների կյանք:

 

Դուք մեր երկրի անկախության եւ պետականության համար մաքառած ու հաղթանակած Զորավարն եք: Թող Ձեր կյանքում լինի միայն ու միայն ուրախություն, իսկ հայոց աշխարհին մաղթում ենք խաղաղություն:

 

Հարգելի՛ Զորավար.

 

ԵԿՄ Արմավիրի մարզային խորհուրդը եւ Արմավիրի բոլոր երկրապահները, զոհված ազատամարտիկների ծնողներն ու հարազատները սրտանց շնորհավորում են Ձեր ծննդյան տարեդարձը եւ մաղթում Ձեզ քաջ առողջություն, երկարակեցություն, իսկ հայոց աշխարհին մաղթում ենք խաղաղություն, հայ զինվորին' երկրապահական հպարտություն:

 

Սիրելի՛ Զորավար.

 

ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքը շնորհավորում է Ձեր ծննդյան 60-ամյակը, ցանկանում Ձեզ քաջ առողջություն եւ երկար տարիների կյանք:

 

Դուք' մեր երկրի անկախության եւ պետականության համար մաքառած հայորդի եք: Թող Ձեր կյանքում լինի միայն ու միայն ուրախություն, իսկ հայոց աշխարհին մաղթում ենք խաղաղություն, հայ զինվորին' երկրապահական հպարտություն:

 

Հարգելի՛ Զորավար.

 

ԵԿՄ Վայոց-Ձորի մարզային խորհուրդը եւ Վայոց Ձորի բոլոր երկրապահները, զոհված ազատամարտիկների ծնողներն ու հարազատները սրտանց շնորհավորում են Ձեր ծննդյան տարեդարձը եւ մաղթում Ձեզ քաջ առողջություն եւ բոլոր ցանկությունների իրագործում: Դուք հայ ժողվրդի լավագույն զավակներից մեկն եք' մեր ներկա ժամանակի հերոսը:

 

International Media Holding-ի անձնակազմը շնորհավորում է պարոն Գրիգորյանին և միանում բոլոր բարեմաղթանքներին: