ՀՀ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանի ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ:
Այս մասին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
«Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ»,- ասաց Խաչատրյանը:
Հունվարի 11-ին Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի ակցիա է իրականացվել Երևան-Էջմիածին մայրուղում: