ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Արաբկիրի քննչական բաժնում:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություն է տրվել ոստիկանության օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ միջոցներ ձեռնարկել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

 

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տարածքում առկա է նաև տեսանկարահանող սարք, որի տեսագրությունը հետազոտվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից: