Սուրեն Սուրենյանցի ու Ազգային ժողովի «ԲՀԿ»-ական պատգամավոր Վահան Կարապետյանի միջև վիճաբանության դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ բացառված չէ, որ առաջիկա օրերին քրեական գործ կհարուցվի պատգամավորի կողմից Ս.Սուրենյանցին ծեծելու համար:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ դեկտեմբերի 14-ի երեկոյան Լենինգրադյան փողոցում գտնվող «Չերի» ռեստորանում ԲՀԿ ֆրակցիայի պատգամավոր Վահան Կարապետյանն ու Սուրեն Սուրենյանցը վիճել են միմյանց հետ: Վեճն այնքան է թեժացել, որ ԲՀԿ-ական պատգամավորը ազատություն է տվել ձեռքերին, նա քաշքշել է Սուրենյանցին, ապա՝ ապտակներ հասցրել: