Թունիսի հիմնական կուսակցությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր մասնակցում էին ազգային երկխոսությանը, երկրի նախագահական նստավայրում համաձայնագիր են ստորագրել ազգային միասնության կառավարություն ձևավորելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Business News տեղեկատվական պորտալը, համաձայնությունը ստացել է «Կարթագենի համաձայնությու ն» անվանումը:
Համաձայնության ստորագրմանը նախորդել է ազգային երկխոսության գործընթացը, որի ժամանակ քննարկվել են ինչպես ձևավորվելիք կառավարության կազմը, այնպես էլ դրա աշխատանքի հիմնական ուղղությունները: Ազգային միասնության կառավարության ստեղծման գաղափարի մասին հայտարարել էր երկրի նախագահ Բեժի Քաիդ էս-Սեբսին: