Փետրվարի 20-ին, ժամը 16.13-ին չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը ցանկանում է ինքնասպանություն գործել: Ահազանգողը բնակվում է Երեւանի Օրբելի փողոցի 65 շենքի թիվ 27-րդ բնակարանում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ավտոսանդուղք եւ ՀՆՓ ԱԻ կենտրոնի 1-ին հերթապահ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: