Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենը, ում կողմնակիցներին մեղադրում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ անելու համար, հայտարարել է, որ այդ բողոքը կարող էր բեմադրվել հենց կառավարության կողմից, որի դեմ էլ այն ուղղված էր:

 

«Ես չեմ կարծում, որ աշխարհը հավատում է այն մեղադրանքներին, որոնք ներկայացնում է նախագահ Էրդողանը: Հավանական է, որ դա բեմադրված հեղաշրջում էր, որը կնպաստեր հետագայում Գյուլենականներին ուղղված մեղադրանքներին»,- նրա խոսքերը մեջբերում է Guardian-ը:

 

Լրագրողների այն հարցին, արդյոք ինքը կվերադառնար Թուրքիա, եթե հեղաշրջումը հաղթեր, Գյուլենը պատասխանել է՝ «Ես շատ եմ կարոտում իմ երկիրը: Բայց ևս մեկ հանգամանք կա՝ ազատությունը: Ես այստեղ հեռու եմ Թուրքիայի քաղաքական խնդիրներից, ապրում եմ իմ ազատության հետ»: