Գազայի հատվածում պատերազմի շարունակությունը կհանգեցնի Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման, հայտարարել են Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Գազայում Իսրայելի կողմից իրականացվող ջարդերի շարունակությունը կհանգեցնի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և փխրուն հավասարակշռության համար իրավիճակի անուղղելի վատթարացման, ինչպես նաև հակամարտությունների տարածման», - մեջբերում է գործակալությունը Անվտանգության խորհրդի հայտարարությունը։
Հանդիպմանը նաև նշվել է, որ միջազգային հարաբերությունների և ինստիտուտների ժամանակակից համակարգը, «հատկապես ՄԱԿ-ը», բարեփոխման կարիք ունի՝ «Գազայում մարդկության դեմ կատարվող հանցագործությունները կանխել» չկարողանալու պատճառով։