Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր առավոտյան կատարված գործողության արդյունքում մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել:

 

Քիչ առաջ «Մուրացան» հոսպիտալի տնօրեն գեներալ Արամ Ասատուրյանը լրագրողներին հայտնել է, որ ավարտվել է վիրավորներից մեկի վիրահատությունը և այս պահին վիճակը բավարար է:

 

Ոստիկանը ստացել էր որովայնի առաջնային պատի վնասվածք: