Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի քթի վիրահատությունը հաջողությամբ է ավարտվել. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստն Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ հանդիպմանը Չարլի Ադամի հետ բախման արդյունքում վնասվածք էր ստացել և շնչառական խնդիրներ ուներ:
Նշենք, որ Ֆաբրեգասը «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 խաղի, հեղինակել է 5 գոլ և կատարել 21 արդյունավետ փոխանցում: