Թուրքիայի Սահմանադրական խորհուրդը վերադրարձը մահապատժի կիրառման՝ ռազմական հեղաշրջման փորձի լույսի ներքո։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

 

«Մահապատիժը Թուրքիայում չեղարկվել էր։ Այսօր կհավաքվի Սահմանադրական խորհուրդը, որը կուսակցությունների հետ կքննարկի այդ պատժամիջոցին վերադառնալու նպատակահարմարության հարցերը»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտարարել է նա։

 

Ավի վաղ Յըլդըրըմը տեղեկացրել էր, որ ռազմական հեղաշրջման փորձի արդյունքում զոհվել է 161 մարդ, վիրավորվել՝ 1440 մարդ՝ չհաշված ապստամբների շրջանում զոհերը։ Կալանավորվել է 2 839 մարդ, որոնց թվում են բարձրաստիճան զինվորականներ, սպաներ։