armnoc.am Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:
Մեր նախագծի հաջորդ հերոսը Հայաստանի օլիմպիական հավաքականի միակ ձյուդոյիստ Հովհանես Դավթյանն է: Նա ծնվել է 1983 թվականին Գյումրիում: Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի մեդալակիր է: Դավթյանը հայկական մարզական պավիրակության ավագ մասնակիցն է:
Ձյուդո մարզաձևն ընտրել է պատահական: Հովհաննեսի համար Ռիո-2016-ի Խաղերը 3-րդն են: Ամենափորձառու մարզիկը հոգբանական որևէ խնդիրներ չունի: Նրա խոսքով՝ ժամանակն է մեդալ նվաճել:
-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Չունեմ:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Ընտանիքիս:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Ընտանիքիս:
-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Երազանք, հաղթանակ, սպորտի բարձունք:
-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Մեդալով: