Հայաստանի Հանրային ռադիոյի 90 և Հանրային հեռուստատեսության 60-ամյակներին նվիրված միջոցառումների շրջանակում բացվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության հիմնադիրներ-նվիրյալների անվանական աստղերի արահետը: Այն Հանրային հեռուստառադիոընկերության հոբելյանական միջոցառումների շարքի շարունակությունն է, որը մեկնարկել է մայիսին:

 

Ճեմուղու բացմանը ելույթ ունեցավ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը: Ներկա են գտնվել հիմնադիրներ անդամներն իրենց բարեկամների հետ, այդ թվում՝ Ռուբեն Մաթևոսյանը, Կլարա Թերզյանը, Արմեն Ամիրյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Արմեն Ամիրյանը, սա յուրահատուկ շնորհակալության և խոնարհումի ակցիա է և Հայաստանի Հանրային ռադիոյում ու հեռուստատեսությունում աշխատողների համար մեծ պատասխանատվություն:

 

«Մեդիայի աննկարագրելի զարգացման մեջ, անպայման, պետք է հաշվի առնել հինը, ավանդականը և դրա վրա հենվելով՝ ստեղծել մեր հեռուստատեսության ապագան»,- նշեց Արմեն Ամիրյանը:

 

Սեպտեմբերին նույն ճեմուղում նախատեսվում է բացել արձան, իսկ Հանրային հեռուստառադիոընկերությունում կսկսվի նոր եթերաշրջանը: