Վարշավայում հուլիսի 17-ին բացվեց Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, բացման խոսքում Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հակիրճ անդրադարձավ հեղափոխության առանձին փուլերին, նրա համաժողովրդական և խաղաղ բնույթին, նպատակներին և արձանագրած հաջողություններին: Դեսպանն ընդգծեց պետական կառույցների, տնտեսության, հասարակության արմատական վերափոխման հրամայականները և շարունակականությունը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լեհաստանի պետական հաստատությունների, դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մեկ շաբաթ: