Եվրոպայի խորհրդում հանդիսավորությամբ բացվեց «Հայաստանի թավշյա հեղափոխություն» խորագրով ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։
Շուրջ քառասուն լուսանկար ամբողջությամբ պատմում է 2018 թվականի գարնանը Գյումրիից սկսված, Հայաստանի ամբողջ տարածքով ծավալված և Երևանում ավարտված հեղափոխության ընթացքը։
Նշենք, որ ցուցահանդեսը շրջիկ է, առաջիկայում լուսանկարները կներկայացվեն եվրոպական այլ քաղաքներում։