ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 քաղաքացի, որից 2-ը' «Էրեբունի» ԲԿ-ում։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվողի վիճակը մասնագետները գնահատում են կայուն' դրական շարժընթացով։ Շնչում է ինքնուրույն, վիճակը համապատասխանում է հետվիրահատական շրջանին։ Այս կենտրոնի մյուս հիվանդի վիճակը բավարար է։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, բավարար է գնահատվում նաև ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող տուժածի վիճակը։

 

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժնմունքում գտնվող տուժածի վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր, շնչում է արհեստական շնչառական սարքի միջոցով։

 

Հուլիսի 18-ին դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում անհրաժեշտ բուժօգնություն ստացած տուժածը։