ԱՄՆ-ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Այս մասին ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Մեկնաբանելով Ռուսաստան կատարած այցը՝ Քերին նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է մի շարք հարցեր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների խաղաղ գործընթացը:
Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի ԱՄՆ պետքարտուղարը հանդիպել էր Ռուսաստանի նախագահի, իսկ հաջորդ օրը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: